ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է դառնալ Գազայի խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ, այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին նույնպես հրավեր է ստացել Գազայի խաղաղության խորհրդին մասնակցելու համար, գրել են ԶԼՄ-ները։
Բելառուսի նախագահը ողջունել է հրավերը։ Մինսկը հույս ունի, որ կազմակերպությունը «կընդլայնի իր շրջանակն ու լիազորությունները նախաձեռնության մեջ առաջարկված մանդատի սահմաններից շատ ավելի հեռու»։

Русский