Չիլիում անտառային հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։
Շաբաթ երեկոյան իշխանությունները Պենկո, Նասիմիենտո և Լախա համայնքներում պարետային ժամ են սահմանել, մինչդեռ Լիրկենում՝ ամենաշատ տուժած շրջաններից մեկում, պարետային ժամ էր սահմանվել ավելի վաղ և ուժի մեջ է մնում անորոշ ժամանակով, այն բանից հետո, երբ հրդեհները ընդգրկել էին քաղաքի մոտ 80 տոկոսը։
Երկրի Ազգային անտառտնտեսության կորպորացիայի տվյալներով՝ Չիլիում բռնկվել 14 անտառային հրդեհ, որոնց համար հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ, իսկ ամբողջ երկրում այրված տարածքը գերազանցել է 24,000 հեկտարը։
Ամենամեծ հրդեհը Կոնսեպսիոնում է գրանցվել․ այն ընդգրկել է ավելի քան 10,600 հեկտար։

Русский