Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Զելենսկին դերասան է, ոչ թե դիվանագետ․ Վանեսքեհյանը՝ Ուկրաինայի երկակի խաղի մասին

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ, ինքն աջակցում է այդ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Հայաստանի հետ երկար ընդմիջումից հետո վերականգնած կապերը, նրա գնահատմամբ, նույնպես կարևոր նշանակութուն ունեն։

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինայի ներկայությունը նախկին Խորհրդային Միության տարածքում այդ երկրների անկախության երաշխիքն է։ Քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանը Զելենսկու հայտարարությունը դիտարկում է տարածաշրջանային քաղաքականության համատեքստում՝ հատկապես այն պայմաններում, երբ վերջինիս այցից հետո ռուս-հայկական հարաբերություններում լարվածություն նկատվեց, իսկ այժմ նա խոսում է Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման մասին։

«Եկեք առաջին հերթին ուշադրություն դարձնենք Զելենսկու երեկվա հայտարարությանը, որտեղ ինքն ասում էր, որ Ուկրաինան այն յուրահատուկ դեպքն է, որ Ռուսաստանը հաղթանակի դեպքում էլ շատ արագ կվերականգնի ու կամրապնդի իր ազդեցությունը նախկին խորհրդային պետությունների նկատմամբ։ Զելենսկին շեշտը դնում է նրա վրա, որ նախկին Խորհրդային Միության մյուս պետությունները կկորցնեն իրենց անկախությունն ու կդառնան Ռուսաստանին ենթակա պետություններ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման մասին հայտարարությանը, դա շատ պարզ է, այստեղ կարող է մի բան ասել, այնտեղ՝ այլ բան։ Մենք ի սկզբանե Զելենսկուն ընկալել ենք որպես դերասան, այն էլ՝ կատակերգական ժանրի, և նրա ասածները ես երբևէ լուրջ չեմ ընդունել։ Նա քաղաքագետ չէ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արման Վանեսքեհյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է միաժամանակ զարգացնել հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ՝ առանց հավասարակշռությունը խախտելու, ինչպես նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական ուղերձին, որտեղ խոսվում էր հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման, երկխոսության խորացման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության խթանման մասին, Վանեսքեհյանը նշեց.

«Ուկրաինան, բնականաբար, կցանկանա բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Բայց այն քաղաքական քայլերը, որոնք իրականացվում են, Կիևում չեն մշակվում և չեն որոշվում․ դրանք որոշվում են Արևմուտքում, և դա մեզ համար նորություն չէ։ Այս պահին Արևմուտքի ուշադրության կենտրոնում Հայաստանն է, և հայ-ռուսական հարաբերությունների առավելագույն վատթարացումը այդ քաղաքականության բաղադրիչներից մեկն է, որտեղ Ուկրաինան նույնպես իր դերակատարությունն ունի»,- ասաց Վանեսքեհյանը։

Ալիտա Եղիազարյան

Send