«Առինջ մոլի» գործով կա կալանավորված անձ։ Այդ մասին MediaHub-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Առանձնապես խոշոր չափերով՝ 492 մլն 76 հզր 712 ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպքով ընկերության տնօրեն Ա.Ն.-ի և նախկին տնօրեն Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, Ս.Հ.-ն կալանավորվել է»,- նշեցին գերատեսչությունից։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կալանավորված անձն «Առինջ մոլի» նախկին տնօրեն Սամվել Հակոբյանն է, տնային կալանքի տակ գտնվողը` գործող տնօրեն Ալիկ Նազարյանը։

Русский