Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա:
Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։ Սա ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարվա ընթացքում: Այն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի բոլոր առողջապահական կարիքները։ Օրենքն ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը:

Русский