Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինձ համար Հայաստանի ինքնշխանությունն ու անկախությունը կարմիր գիծ է, որը չի կարող հատվել. Վանեցյան

Blog Image

Ես կոնկրետ Ռուսաստանի հետ կապված շատ հարցեր ունեմ՝ սկսած Հայաստանի անվտանգության ապահովումից, վերջացրած  Արցախի հետ կապված հարցերով։ Այդ մասին 24news.am-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԵՄ կողմից Հայաստանի իշխանություններին հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու համար գումար հատկացնելու մասին հարցին։

Նա նշել է, որ իշխանություններն ընդդիմությանը մեղադրում են են ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ։

«Իսկ, օրինակ, որ իշխանությունները, օգտվելով օտարերկյա պետությունների հատուկ ծառայությունների հնարավորություններից, մեր երկիրը տանում են այն ճանապարհով, որը, ցավոք սրտի, տանում է  մեր երկրի կործանմանը, դա  հիբրիդային հարձակո՞ւմ է, թե՞ ոչ։ Կարո՞ղ ենք որակել հիբրիդային հարձակում։ Իրենք Եվրամիությունից ստանում են 15 միլիոն գումար, ավելի շատ գումարներ՝ տարբեր տեղերից՝ իբր թե պայքարեն հիբրիդային հարձակումների դեմ։ Բայց սրանք այդ փողերը ստանում են  ու փորձում են Հայաստանը վերածել թուրքական վիլայեթի՝ եկեղեցու դեմ հարձակումներ, ազգային արժեքների ոտնահարում, պատմության փոփոխություններ»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Նա նաև անդրադարձավ իշխանության՝ ընդդիմության հասցեին ուղղված մեղադրանքներին, թե իբր ուզում են «Հայաստանը սարքեն գուբերնիա»։

«Ես նման ցանկություն չունեմ, ինձ համար Հայաստանի  ինքնշխանությունն ու անկախությունը կարմիր գիծ է, որը չի կարող հատվել»,- շեշտել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Նրա խոսքով՝ պետք է  անընդհատ խոսել ժողովրդի հետ ու ներկայացնել ճշմարտությունը, սխալ է կեղծ լուրերին չարձագանքելը։

«Մի օր, երբ աշխատում էի Նիկոլ Փաշինյանի հետ, ասաց՝ հիշիր՝ ինչ ասում են, կարևորը հերքիր, նույնիսկ եթե տարածում չստանա հերքումը, մի տեղ կֆիքսվի, որ հերքվել է, երբ որ քեզ մի օր մեղադրեն,  կասես՝ հերքել եմ, տեսեք՝ մամուլում կա»,- նշել է Արթուր Վանեցյանը։

Send