Ձմեռային սննդակարգում պետք է ներառել երեք միրգ՝ առողջությունը բարելավելու համար, ասել է սրտաբան Աուրելիո Ռոխասը, գրել է Deia-ն։
Ռոխասը մարդկանց հորդորել է ամեն օր խնձոր ուտել ցուրտ եղանակին, քանի որ այն հարուստ է մանրաթելով, որը իջեցնում է խոլեստերինը։ Այս մրգի այլ օգտակար հատկությունների շարքում նա ընդգծել է դրա ունակությունը՝ կարգավորելու արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը, այդպիսով այն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։
Նարինջը, ըստ բժշկի, հարուստ է C վիտամինով և ֆլավոնոիդներով։ Դրանք ամրապնդում են իմունային համակարգը, նվազեցնում են օրգանիզմում բորբոքումները և բարելավում անոթային առողջությունը։ Կիվիի ներառումը ձեր սննդակարգում կօգնի վերահսկել արյան ճնշումը և բարելավել սրտի առողջությունը։

Русский