Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Թուրքիային, Իսրայելին վերաբերող մի շարք հարցերի

Blog Image

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին անդրադարձել է Թուրքիային, Իսրայելին վերաբերող մի շարք հարցերի։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հնարավոր դերին, չեմ կարծում, որ դա տեղի կունենա, քանի դեռ Իսրայելը կարծում է, որ չի կարողանում ընդունել կամ հանդուրժել նման դերը»,- ասել է դեսպանը Գազայի հատվածում Միջազգային կայունացման ուժերին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։

Հաքաբիի խոսքով՝ Էրդողանի որոշ հայտարարություններ, որոնցից մի քանիսը «բացահայտ սադրիչ են, խորապես մտահոգիչ են»։

«Իսրայելը կցանկանար տեսնել իրավիճակի որոշակի լուծում։ Միգուցե Թուրքիան եզրակացնի, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը և իր չափազանց ագրեսիվ հռետորաբանության նվազեցումը համապատասխանում են իր սեփական շահերին»,- ասել է դեսպանը։

Խոսելով Թուրքիային «F-35» կործանիչների հնարավոր վաճառքի մասին՝ դիվանագետն ասել է, որ դա տեղի չի ունենա մոտ ապագայում։ «Մասամբ այն պատճառով, որ Թուրքիան շարունակում է օգտագործել ռուսական զենք, ինչը անհնար է դարձնում «F-35»-ների վաճառքը»։

Հաքաբին ասել է, որ ԱՄՆ-ը հստակ և երկարաժամկետ համաձայնագիր ունի Իսրայելի հետ՝ պահպանելու իր որակական ռազմական գերազանցությունը։ «Սա հաստատված քաղաքականություն է, որի համաձայն մենք չենք մատակարարում զենքեր, որոնք կարող են խաթարել այս գերազանցությունը։ Իսրայելը միշտ կստանա ամենաժամանակակից, լավագույն և ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, քանի որ դա մեր շահերից է բխում»,- պարզաբանել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանը։

Send