Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան արգելափակել են Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի կողմից պաշտպանական խումբ ստեղծելու գաղափարը, գրել է Euractiv-ը։
«Որոշ անդամ պետություններ զգացին, որ սա այս պահին ճիշտ ուղին չէ։ Նախարարների հետ քննարկումներից հետո մենք որոշեցինք չշարունակել այս նախաձեռնությունը», - հրատարակությանը ասել է եվրոպացի պաշտոնյան։
Եվրոպական պաշտպանական քաղաքականության վերաբերյալ գաղափարները քննարկելու համար ավագ խորհրդականների խումբ ստեղծելու ծրագիրը, ըստ որոշ տեղեկությունների, հանդիպել է Փարիզի, Բեռլինի և Հռոմի դիմադրությանը և մերժվել է Կալլասի կողմից հրապարակայնորեն հայտարարելուց ընդամենը մի քանի օր անց։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ նոր մարմինը պետք է ներառեր ԵՄ երկրների, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Ուկրաինայի ականավոր գործիչներին։

Русский