Օմանի իշխանությունները տարհանել են 16 նավաստիների սաուդյան SIDR տանկերից, որը հարձակման էր ենթարկվել Հորմուզի նեղուցում, հաղորդել է ONA լրատվական գործակալությունը։
Օմանական նավը տարհանել է 16 մարդու և նրանց բժշկական օգնություն է ցուցաբերել։ Սաուդական տանկերի վրա եղել է 25 մարդ, երկուսը զոհվել են։
Սեպտեմբերի 2-ին Սաուդյան Bahri նավագնացության ընկերությունը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցով տարանցման ժամանակ SIDR տանկերի հետ կապված միջադեպի ժամանակ զոհվել են երկու նավաստի, երկուսն էլ Ֆիլիպինների քաղաքացիներ են։ ONA-ի տվյալներով՝ նավը կրակի տակ է ընկել Օմանի ափերի մոտ։

Русский