Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինն ուղերձ է հղել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

«Այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար, բայց նրանց կրած ողբերգությունը միավորեց մարդկանց, ովքեր ցուցաբերեցին ամուր նվիրվածություն ավանդույթների նկատմամբ, իմաստություն ու քաջություն», - նշել է Ռուսաստանի նախագահը։

«Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանո»ւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև»,- նշված է ուղերձում։

«Անպաշտպան մարդկանց կոտորածի հետևանքները ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության հրահրման հետևանքները։ Բարօրություն և բարգավաճում եմ մաղթում բարեկամ հայ ժողովրդին»,- ասել է Պուտինը։

Send