Իսրայելը չի կատարում ԵՄ համաձայնագիրը, ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ անդրադառնալով Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիրը կասեցնելու թեմային։
«Կարևոր է հիշել, որ Եվրոպական Միության և Իսրայելի միջև ասոցացման համաձայնագրի 2-րդ հոդվածը վերաբերում է միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի պահպանմանը»,- նշել է Սանչեսը։
Նրա խոսքով՝ բացարձակապես պարզ է, որ Իսրայելը չի կատարում այն Լիբանանում, Արևմտյան ափին կամ Գազայում։ «Սա պետք է մեզ դրդի մտորելու, ինչպես նաև գործելու»,- ընդգծել է Իսպանիայի վարչապետը։
Իսպանիան ավելի վաղ կոչ էր արել կասեցնել ԵՄ-ի և Իսրայելի միջև ասոցացման համաձայնագիրը։

Русский