Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞վ է 1 տարեկան երեխային հասցրել «կլինիկական մահվան»․ խորթ մա՞յրը, թե՞ այլ անձինք

Blog Image

Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։ MediaHub-ի տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, որը ձերբակալվել, ապա կալանավորվել է։

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել է ֆիզիկական ներգործության։ Այս մասին MediaHub-ին հայտնել են դատախազությունից։  

Երեխայի ընտանիքի պատմությունը բավականին դաժան է․ մամուլում գրվեց, որ երեխայի տատն ասել է, այն տունը որտեղ ողբերգությունն եղել է, երեխան ոչ մի արյունակից էլ չի ունեցել: 

Պաշտոնական հաղորդագրություններում «հայր» անվանվողը երեխայի կենսաբանական հայրը չէ, այդ տղամարդը իր մյուս թոռան՝ հնգամյա աղջնակի հայրն է։

Երեխայի մոր չորս երեխաներից երկուսը խնամքի հաստատությունում են, հնգամյա աղջնակը տարեց տատիկների խնամքին էր, այժմ՝ խնամքի կենտրոնում։ Իսկ մայրը տեղյակ չէր, որ իր հնգամյա դստերը տարել են խնամքի կենտրոն։ 

Երեխայի մայրը նախկին ամուսնու ու նրա զուգընկերուհու խնամքին էր թողել իր 1 տարեկան 2 ամսական երեխային, որն,  ըստ տատիկի, ամուսնու երեխան չէր։ Իսկ ամուսնու զուգընկերուհին երեխայի մոր ընկերուհին է, և երեխայի կենսաբանական մայրը չի հավատում, որ կարող է այդպիսի բան եղած լինել, որ իր ընկերուհին հարվածած լինի։ Նա նշում է, որ հնարավոր է այլ մարդ ծեծած լինի իր երեխային։
  
MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե՝ հասկանալու՝ արդյո՞ք երեխայի մոր կասկածները իրական են, արդյո՞ք գործում ներգրավված այլ մարդիկ կան, նման բան գործում դիտարկվո՞ւմ է, որ այլ մարդիկ են եկել, ծեծել երեխային։ «Ոչ կենսաբանական մոր կողմից երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նշենք, որ ծեծի ենթարկված երեխայի քրոջը դեպքից երկու օր անց տեղափոխել են խնամքի կենտրոն։

«Երեխային տարել էին բժշկական ստուգումների, որտեղ առողջական ինչ-որ խնդիրներ էին նկատել. այս պահին հետազոտություններ է անցնում, որից հետո երեխան կշարունակի մնալ կենտրոնում»,- MediaHub-ին հայտնել են ՀՕՖ-ից։

Ինչ վերաբերում է մեկ տարեկան տղային, ով դեռ բավականին ծանր վիճակում է, ՀՕՖ-ից հայտնեցին, որ դեռ չեն կարող ասել՝ առողջանալուց հետո ո՞ւր կտանեն նրան։ Ընտանիք վերադարձը բացառված է, թե՝ ոչ, դեռ պարզ չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, կտանեն խնամքի կենտրոն։

Մարիաննա Արամյան

Send