Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն

Blog Image

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն։

Փաստաբան Արամ Օրբալյանը լրագրողներին ասել է, որ արհեստական հնարած գործով փորձում են հետապնդում իրականացնել Քոչարյանի նկատմամբ։

Օրբալյանը նշել է, որ փաստաթղթերը չեն նկարագրում որևէ հանցագործություն, վերաբերում են մի ընկերության հետ 2004 թվականին կնքած մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, և որ դրա հետ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամներն առնչություն չունեն։

Փաստաբանի խոսքով՝ երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չի զբաղեցրել, նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել։ Դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004 թվականին կնքնված գործարքի հետ։ Խոսքը վերաբերում է «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ «Մաստեր կլաս» թենիսի կորտերի տարածքին։

Send