Երեկ պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի աղբավայրում. 36–ամյա տնօրենն ու 54–ամյա աշխատակիցը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս (հավանաբար կուտակված գազերի պատճառով)։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Էմմա Մարտիրոսյան

Русский