Նյու Դելիում ստորագրվել է ԵՄ-Հնդկաստան առևտրային համաձայնագիրը։
Փաստաթուղթը ստորագրվել է Հնդկասստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ԵՄ առաջնորդներ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի ներկայությամբ։
Կողմերը նաև ստորագրել են անվտանգության և պաշտպանության համաձայնագիրը։
«Մենք դա արեցինք։ Մենք իրականացրինք բոլոր համաձայնագրերի մայրը։ Մենք ստեղծում ենք երկու միլիարդ բնակչություն ունեցող շուկա։ Այն կկրճատի մինչև չորս միլիարդ եվրո տարեկան սակագները բոլոր չափերի արտահանողների համար»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Սա կխորացնի մեր գործընկերությունը ահաբեկչության դեմ պայքարում, նաև ծովային և կիբերանվտանգության ոլորտներում։ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր համագործակցության մասշտաբները կշարունակեն ընդլայնվել։ Մեր պաշտպանական ընկերությունները կստանան համատեղ զարգացման և արտադրության նոր հնարավորություններ»,- ասել է Հնդկաստանի վարչապետ Մոդին ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության համաձայնագրի մասին։

Русский