Սիրիայի կառավարական ուժերը չեն մտնի քրդական քաղաքներ և գյուղեր, տեղական անվտանգության ուժերը կշարունակեն ապահովել նրանց պաշտպանությունը, հայտարարել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինյալ կազմակերպության հրամանատար Մազլում Աբդին, հայտնել է «Սիրիա» հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ ուժերը Սիրիայի Ներքին գործերի նախարարությանը ինտեգրելու ուղղությամբ։ Քրդական տարածքներում ինքնավար վարչակազմի և կառավարական գործակալությունների աշխատակիցները կպահպանեն իրենց դիրքերը։
ՍԴՈՒ հրամանատարը նշել է, որ կողմերի միջև համապարփակ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի փետրվարի 2-ին։ Ըստ համաձայնագրի՝ ՍԴՈՒ-ն և սիրիական բանակի ուժերը դուրս կգան Այն ալ-Արաբի և Հասակեի շփման գծերից։
«Ես որևէ կառավարական պաշտոն չեմ զբաղեցնի։ Ես կմնամ իմ ժողովրդի հետ և կաշխատեմ Սիրիայում քրդերի համար քաղաքական հարթակ ստեղծելու ուղղությամբ», - ասել է Աբդին։

Русский