Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ռուբեն Ռուբինյանի «համեստ» կարողությունը. ի՞նչ ունի ԱԺ փոխխոսնակը

Blog Image

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հաշվետու տարվա գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Ըստ հայտարարագրի՝ ԱԺ փոխնախագահն ունի 2 անշարժ գույք՝ բնակարան և ավտոկայանատեղի, որոնք ձեռք է բերել 2024 թվականին՝ գնման եղանակով։

Ռուբինյանը 2025 թվականին ձեռք է բերել նաև պարտատոմսեր, որոնցից մեկի արժեքը հաշվետու տարվա վերջում կազմել է 6 մլն 59 հազար դրամ, իսկ մյուսինը՝ 4 մլն 91 հազար դրամ։

Նրա բանկային ավանդներից մեկը տարվա սկզբի 2 մլն 500 հազար դրամից աճել է մինչև 5 մլն դրամ, իսկ մյուս ավանդը 5 մլն դրամից նվազել է՝ հասնելով 0 դրամի։

Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում կազմել է 2 մլն 784 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 1 մլն 453 հազար դրամ։

ԱԺ փոխնախագահի հաշվետու տարվա եկամուտները ևս աճել են՝ կազմելով 22 մլն 847 հազար դրամ՝ նախորդ տարվա 17 մլն 373 հազար դրամի դիմաց։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանն Ազգային ժողովի պատգամավոր է դարձել  2021 թվականի հունիսի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով, իսկ նույն տարվա օգոստոսի 3-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։

Նրա կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանն աշխատում է Ազգային ժողովում՝ որպես գլխավոր մասնագետ։
 
Էմմա Մարտիրոսյան

Send