Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ադրբեջանը Վրաստանի կարևոր գործընկեր է. Վրաստանի արտաքին գործերի նախարար

Blog Image

Ադրբեջանը Վրաստանի կարևոր գործընկեր է, և սերտ հարաբերությունները պահանջում են բարձր մակարդակի շարունակական քաղաքական երկխոսություն, Թուրքմենստանում լրագրողներին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ մեկնաբանելով Վրաստանի և Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Կոբախիձեի և Ալի Ասադովի վերջերս կայացած հանդիպումը։

«Մենք այս երկրի (Ադրբեջանի - խմբ.) հետ շատ կարևոր երկկողմ օրակարգ ունենք, և կարևոր է, որ մեր երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը քննարկվեն ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանը Վրաստանի կարևոր գործընկեր է, և այս սերտ հարաբերությունները պահանջում են նաև ամենօրյա քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակով», - ընդգծել է նա։

 

Send