Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «դեռ չի ավարտվել»։

«Կարծում եմ՝ շատ բան է ձեռք բերվել, բայց դեռ չի ավարտվել, քանի որ դեռևս կան միջուկային նյութեր, հարստացված ուրան, որոնք պետք է դուրս բերվեն Իրանից», - ասել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ «դեռ կան ուրանի հարստացման օբյեկտներ, որոնք պետք է ապամոնտաժվեն»։ Ավելին, Իսրայելի վարչապետը մատնանշել է Իրանի կողմից աջակցվող «փոխանցյալներին»։ Նա նաև նշել է Թեհրանի ցանկությունը՝ արտադրել բալիստիկ հրթիռներ։

Send