Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ

Blog Image

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ։

Պիստորիուսը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք՝ նոր համատեղ պաշտպանական նախագծեր մեկնարկելու համար։ Գերմանիայի պաշտպանության նախարարը DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ նախագծերը հատկապես կենտրոնացած են անօդաչու համակարգերի, հեռահար հարվածների համար նախատեսված զենքերի վրա։

Բեռլինը հույս ունի Կիեւի հետ նոր համատեղ ձեռնարկություններ ստեղծել, մտադիր է աջակցել ուկրաինացի մշակողներին։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ Գերմանիան ցանկանում է օգտագործել ուկրաինական բանակի կողմից մարտական ​​գործողությունների ընթացքում ձեռք բերված փորձը։

 

Send