Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Լևոն Արոնյանը վաստակած մրցանակային գումարով լավագույն եռյակում է

Blog Image

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը նախորդ տարվա ընթացքում վաստակած մրցանակային գումարների չափով ընդգրկվել է լավագույն երեք շախմատիստների ցանկում։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

 

Արոնյանն անցած տարվա ընթացքում տարբեր մրցաշարերում վաստակել է 751,881 ԱՄՆ դոլար։

Վաստակած մրցանակային գումարներով առաջատարը արագ և կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենն է (1,455,276 դոլար)։ Երկրորդ հորիզոնականում է աշխարհի շախմատային թագի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (889,598 դոլար)։

Վերջերս Լևոն Արոնյանը երկրորդ տեղն էր զբաղեցրել Ֆիշերի շախմատի Grand Slam Tour մրցաշարերի շարքում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Send