Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Լիամ Ռոսինիորը նշանակվել է «Չելսիի» գլխավոր մարզիչ

Blog Image

«Չելսի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է  գլխավոր մարզչի պաշտոնում Լիամ Ռոսինիորի նշանակման մասին։

Անգլիացին ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2032 թվականը։

Ռոսինիորն ավելի վաղ «Ստրասբուրգի» մարզիչն էր։

Պրեմիեր լիգա տեղափոխվելու մասին նա ասել է. «Ես չափազանց հպարտ եմ և պատիվ եմ զգում, որ նշանակվել եմ «Չելսի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Սա ակումբ է, որն ունի յուրահատուկ ոգի և հպարտ պատմություն՝ նվաճելով տիտղոսներ»,- ասել է մարզիչը։

Նրա նախորդ իտալացի մարզիչ Էնցո Մարեսկան հեռացվել էր պաշտոնից հունվարի 1-ին, քանի որ ակումբի սեփականատերերը գոհ չէին եղել թիմի վերջին արդյունքներից։

 

Send