Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

«Նրանք խայտառակել ռեսպուբլիկա», իսկ պատերազմը Մեղրիից 1 կմ է հեռու լինելու

Որքան էլ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են Իրանի իշխանություններին, թե TRIPP-ն իրականացվելու է՝ հաշվի առնելով Իրանի շահերը, այդ երկրում պետական մակարդակով կասկածները չեն փարատվում։

Փորձագետները, ռազմագետները, քաղաքագետները կանխատեսում են, որ Ամերիկան հարվածելու է Իրանին։ Այս վտանգը հաշվի առնելով՝ Իրանը մտավախությունների մասին բարձրաձայնել է՝ եթե Հայաստանի հարավը 99 տարով հանձնվում է ԱՄՆ-ին, ոչ մի երաշխիք չկա, որ Իրանի սահմանին շատ մոտ ՆԱՏՕ-ի զորքեր չեն կանգնելու։ Ու սա միակ մտավախությունը չէ։ 

Հաշվի առնելով այն, թե հեռու և մոտ երկրների շարքում Իրանը քանի թշնամի ունի, այդ երկիրը, չնայած պատժամիջոցներին, պաշտպանական ու ռազմական պատրաստվածության ծրագրերը շարունակում է։

Թուրքիան, Ադրբեջանը բանակցում են թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հետ, նախագահների, արտգործնախարարների մակարդակով շփումներ կան, փորձում են միջնորդական առաքելություն իրականացնել։ Իսկ Հայաստան-Իրան հաղորդակցություն չկա։

Ցանկացած երկիր, որն իր դիվանագիտությամբ, միջնորդական առաքելությամբ կազդի Իրանի կամ ԱՄՆ-ի վրա, կավելացնի իր աշխարհաքաղաքական կշիռը տարածաշրջանում։ Իսկ ի՞նչ են անում   Հայաստանի ղեկավարներն այդ ուղղությամբ... ոչինչ։

Մինչդեռ աշխարհաքաղաքական վերադասավորումների այս շրջափուլում պետք է, որ երկրի ղեկավարները ռիսկերի կառավարման, հնարավորությունների օգտագործման համար պայքարեին՝ երկրի, ոչ թե անձնական շահերի ու ընտրություններում վերարտադրվելու համատեքստում։

Send