Թեհրանը զգալիորեն մեծացրել է Չինաստանից երկաթուղով տեղափոխվող բեռների ծավալը՝ ձգտելով մեղմել իր նավահանգիստների ԱՄՆ-ի շրջափակման ազդեցությունը, գրել է Bloomberg-ը։
Ապրիլի 13-ին սկսված ծովային շրջափակումից ի վեր Չինաստանի կենտրոնական հատվածից Թեհրան ուղևորվող բեռնատար գնացքների թիվը շաբաթական մեկից աճել է մինչև երեք-չորս օրը մեկ։
Բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է. այս շաբաթ այս երթուղով ստանդարտ 40 ոտնաչափ կոնտեյների առաքման սակագները հասել են 7000 դոլարի։ Սա մոտավորապես 40%-ով ավելի է, քան սովորաբար։ Երկաթուղային երթուղին, որն անցնում է Ղազախստանով և Թուրքմենստանով, միայն մասամբ է փոխհատուցում ԱՄՆ ռազմածովային գործողության ազդեցությունը, որը խոչընդոտում է իրանական նավթի արտահանմանն ու հացահատիկի ներմուծմանը։
Առևտուրը հիմնականում միակողմանի է։ Կոնտեյներները ուղղվում են Իրան՝ տեղափոխելով արդյունաբերական և սպառողական ապրանքներ, այդ թվում՝ մեքենայի պահեստամասեր, գեներատորներ և էլեկտրոնիկա։ «Նախկինում որոշ շաբաթներ այս գնացքները ընդհանրապես չէին ընթանում, հիմա դրանք ամբողջությամբ ամրագրված են մայիս ամսվա համար», - ասել է թուրքական լոգիստիկ «Silkroad-Avrasya Multimodal Logistics» գործակալության կառավարիչ տնօրեն Ալթան Դուրսունը։

Русский