Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ ամենամեծ ռազմաբազաներից մեկի վրա, նավթավերամշակման գործարանի և այլ օբյեկտների վրա

Blog Image

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Գրոզնիի Խանկալա շրջանի վրա, որտեղ տեղակայված է Ռուսաստանի ամենամեծ ռազմաբազաներից մեկը։

Գրոզնիում որոտացել է առնվազն երկու պայթյուն։ Հարվածներից մեկը հասցվել է Խանկալայի շրջանին, իսկ երկրորդը՝ Չեչնիայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանի մոտակա տարածքին։

Խանկալայում տեղակայված են ռուսական ռազմաբազա և Հարավային ռազմական շրջանի 58-րդ համակցված բանակի մաս կազմող 42-րդ գվարդիական Եվպատորիայի կարմիր դրոշի մոտոհրաձգային դիվիզիայի (27777 զորամաս) շտաբը։

Երկաթուղային կայարանը տեղակայված է Գրոզնիի կենտրոնում՝ տարածաշրջանի ղեկավար Ռամզան Կադիրովի նստավայրից երկու կիլոմետրից պակաս և Գրոզնի-Սիթի համալիրից մոտավորապես 1.2 կիլոմետր հեռավորության վրա։ Հարված է ստացել նաև Չեչնիայի ԱԴԾ վարչության շենքը տեղակայված է 120 մետր հեռավորության վրա։

Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը՝ «Պերմնեֆտեորգսինտեզը», Ուկրաինայի թիրախում է հայտնվել արդեն երրորդ անգամ։

Նավթի թորման հիմնական կայանում հրդեհ է բռնկվել։ Վնասվել է նավթավերամշակման գործարանի պահեստային բաքերից մեկը։

Այս գործարանը վառելիք է մատակարարում Ռուսաստանի զինված ուժերին և քաղաքացիական հատվածին։

Send