ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման ներդրումային հիմնադրամը կնքել է իր առաջին գործարքը կրիտիկական նշանակության հանքանյութերի ոլորտում՝ բնական պաշարների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագրի շրջանակում:
«ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման համատեղ ներդրումային հիմնադրամն ավարտին է հասցրել կրիտիկական նշանակության հանքանյութերի ոլորտում իր առաջին գործարքը»,- գրել է Reuters-ը՝ վկայակոչելով DFC-ի ներկայացուցչին։
Այս նախնական գործարքի շրջանակում իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը կարող է հասնել 70 միլիոն դոլարի, նշել է կորպորացիայի ներկայացուցիչ Քոնոր Քոուլմենը։ Մոտավորապես 30 միլիոն դոլար նախատեսվում է ուղղել Ուկրաինայի «BGV Group»-ի հետ համատեղ ներդրումային հարթակի ստեղծմանը։
Նախնական փուլում հարթակը կենտրոնանալու է կրիտիկական նշանակության հանքանյութերի հանքավայրերի զարգացման վրա։ Առաջնահերթ ուղղությունների թվում են հազվագյուտ հողային մետաղները, ուրանը, բերիլիումը և ցիրկոնիումը։
Հասանելի տեղեկատվության մեջ չեն նշվել կոնկրետ վայրերը, նախագծերի իրականացման ժամկետները և ֆինանսավորման կառուցվածքը։

Русский