Իրանը քննարկում է ԵՄ-ի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշմանն ի պատասխան հնարավոր քայլերը, գրել է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Քննարկվում և մշակվում են Իրանի կառավարության կողմից ձեռնարկվող չորս հնարավոր արձագանքներ․
▪️ Երկրում եվրոպական դիվանագիտական կենտրոնների պաշտպանության փոխանցումը ազգային ոստիկանությունից ԻՀՊԿ-ին;
▪️ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից եվրոպական երկրներ ուղևորվող առևտրային նավերի հատուկ ստուգումների անցկացում;
▪️ Եվրոպական ռազմական կցորդների զանգվածային արտաքսումը Թեհրանից;
▪️ Իրանի օդանավակայաններում եվրոպացի դիվանագետների համար հատուկ արձանագրությունների վերացում ու նրանց պարբերաբար ստուգումների ենթարկում;
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին, դատապարտելով Եվրամիության այս որոշումը, հայտարարել է, որ «ԵՄ-ի դեմ պատասխան միջոցառումները կլինեն անհապաղ»։

Русский