Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Թոշակի բարձրացումը բոլորիս քթից են բերելու

Որքան մոտենում է համապետական ընտրությունների օրը, այնքան ավելի ու ավելի անհեթեթ են դառնում իշխանությունների, ավելի ճիշտ կառավարության ղեկավարի մանիպուլյացիոն հայտարարությունները, ինչպես նաև չհաշվարկված, անհեռատես նախաձեռնությունները՝ ապագա պոտենցիալ ընտրողներին համոզելու, որ իրենք Հայաստանի ամենաարդյունավետ կառավարիչներն են, որ պետությունը բացարձակ ոչինչ չի խնայում և առավել քան երբևէ անձնվիրաբար հոգ է տանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության մասին, մարդիկ հիմա անհամեմատ շատ ավելի լավ են ապրում, երկրի կենսամակարդակը հավասարվել է այդ ցուցիչով առաջատար պետությունների կենսամակարդակին։ 

Օրերս Նիկոլ Փաշինյանը փորձում էր քաղաքացիներին համոզել, թե Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր բարեկեցության վրա այնքան չի ծախսում և չի կարող ծախսել, որքան այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսվում է պետական ու համայնքային բյուջեներից։ Եվ որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վճարած ամեն մեկ դրամ հարկը նրան տասնապատիկ անգամ ավելի վերադարձվում է։ 

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փաշինյանի պնդումները հերթական պոպուլիզմ է որակում՝ ասելով, որ դրանք տնտեսագիտական որևէ հենք չունեն։

Ըստ նրա՝ բյուջեն սովորաբար անհամաչափության սկզբունքով է վերաբաշխվում և իրենց կատարած ծախսերի դիմաց մարդիկ տասնապատիկ ավելի չեն հատուցվում։ Հակառակը՝ պետությունն իր ներգրաված անարդյունավետ վարկերի միջոցով ամեն անգամ ֆինանսական նոր բեռ է ավելացնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի վրա՝ այդպիսով նվազեցնելով նրա բարեկեցությունը և անուղղակիորեն ներխուժելով նրա ընտանեկան բյուջեի մեջ։ 

Այսինքն՝ ոչ թե պետությունն է ավելի շատ հոգ տանում քաղաքացու բարեկեցության համար, այլ սովորական քաղաքացին ավելի ու ավելի շատ է սկսում կրճատել իր ծախսերը, որպեսզի համալրվի պետական բյուջեն ու պետական աշխատողները, այդ թվում պաշտոնյաները կարողանան բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Send