Նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակը կարող է ապտակ ստանալ, որից այն չի կարողանա վեր կենալ, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երկրի Արևելյան Ադրբեջան նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Խամենեին նշել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավիակիրներ է ուղարկում Իրան, ապա նման նավը խորտակելու ունակ զենքերն «ավելի վտանգավոր են»:
Խամենեին նաև հիշեցրել է ԱՄՆ նախագահի խոսքերը Վաշինգտոնի կողմից 47 տարի անց Իսլամական Հանրապետությունը ոչնչացնելու ձախողման մասին: «Սա լավ խոստովանություն է», - ասել է նա։
«Եվ ապագայում դուք նույնպես չեք կարողանա դա անել»,- ընդգծել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Խամենեին նաև ԱՄՆ-ի կողմից բանակցությունների արդյունքը կանխորոշելու փորձերը անվանել է «հիմարություն»
«Նրանք ասում են՝ «եկեք բանակցենք ձեր միջուկային ծրագրի շուրջ, և բանակցությունների արդյունքը կլինի այնպիսին, որ դուք այս էներգիան չեք ունենա»։ Եթե բանակցությունները իսկապես պետք է տեղի ունենան, նախապես որոշված արդյունքի տեղ չկա։ Եթե բանակցություններ տեղի ունենան, դրանց արդյունքը կանխորոշելը սխալ ու հիմարություն է։ Դուք ասում եք՝ «եկեք քննարկենք այս կամ այն հարցը և համաձայնության գանք», բայց ինչո՞ւ եք դուք կանխորոշում արդյունքը, որ մենք անպայման պետք է հասնենք այս համաձայնությանը։ Սա հիմարություն է։ Այս հիմար մոտեցումը ցուցադրում են ԱՄՆ նախագահները, որոշ սենատորներ և այլ առաջնորդներ», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը Արևելյան Ադրբեջան նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Русский