Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Խամենեին միացված է արհեստական ​​շնչառության սարքին, կորցրել է առնվազն մեկ ոտքը․ «The Sun»

Blog Image

Իրանի գերագույն առաջնորդ, ​56-ամյա Մոջթաբա Խամենեին խեղվել է ավիահարվածի հետևանքով և այժմ միացված է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում արհեստական ​​շնչառության սարքին, գրել է «The Sun»-ը՝ հղում անելով աղբյուրների։

Աղբյուրն անցյալ շաբաթ հայտնել է, որ Խամենեին կոմայի մեջ է, կորցրել է առնվազն մեկ ոտքը, միգուցե լյարդի և ստամոքսի վնասվածքներ է ստացել։ «Նրա ուղեղը շատ ցածր գիտակցության վիճակում է, իսկ սիրտն ու թոքերը գործում են միայն այն պատճառով, որ միացված են կյանքի պահպանման սարքին։ Նա մահացած կլիներ առանց արհեստական ​​շնչառության սարքի»։

Կարծում են, որ Խամենեին ծանր վիրավորվել է նույն հարվածի ժամանակ, որի հետևանքով զոհվել են նրա հայրը, կինը և ութամյա որդին։

Send