Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Ինչպես կազդի Լարիջանիի սպանությունը | Հարձակում է սկսվել Իսրայելի դեմ, Իրանի խորհրդարանի նախագահի դեմ մաhափnրձ է եղել

Blog Image

- Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ​​գործողությունների կենտրոնից լուսանկար է տարածվել Թեհրանում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արդեն նախկին քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունից մի քանի րոպե առաջ։ Գործողությունը վերահսկել են ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Շլոմի Բինդերը և Իսրայելի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարը։

- Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա, «Al Jazeera»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։  «Ես չեմ հասկանում, թե ինչու ամերիկացիները և իսրայելցիները դեռ չեն գիտակցել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի հզոր քաղաքական կառուցվածք։ Մեկ անձի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում այս կառուցվածքի վրա»։

- Իրանը մտադիր է մշակել նոր կանոններ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ավարտից հետո, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

- Իրանը զանգվածային հարձակում է սկսել Իսրայելի դեմ։

- Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանի Զաֆարանիե շրջանում մահափորձի թիրախ է դարձել, հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները: Ղալիբաֆի ողջ մնալու մասին տեղեկություններ չկան։

 

 

Send