Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանը և Ալիեւը այժմ լավ ընկերներ են. ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Blog Image

Ադրբեջանը և Հայաստանը կարողացել են համաձայնության գալ ռեկորդային ժամանակում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆֆը:

Մայամիի համալսարանում «Անշարժ գույքի ազդեցությունը» կոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալով՝ Վիտկոֆֆը նշել է, որ գործընթացը տևել է ընդամենը վեց շաբաթ՝ չնայած երկրների միջև երկարատև հակամարտությանը։

«Մենք այս համաձայնությանը հասանք վեց շաբաթում։ Նրանք պայքարել են 37 տարի, և հիմա նրանք լավագույն ընկերներ են։ Ի դեպ, Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահ Ալիեւը այժմ լավ ընկերներ են. նախագահ Դոնալդ Թրամփը նրանց միավորեց։ Դա բավականին ուշագրավ է»,- նշել է դեսպանը։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել գագաթնաժողով, որի ժամանակ Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը նախաստորագրել էին Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի տեքստը։

 

Send