Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԵՄ-ին միանալու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 23 տոկոսը․ Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալ

Blog Image

Ամենապահպանողական գնահատականներով՝ Եվրոպական Միությանը միանալու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը։

«Ընդհանուր առմամբ, ամենապահպանողական գնահատականներով՝ ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, մինչդեռ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը (10.5 տոկոսային կետով) և գնաճի 22.6 տոկոսային կետով աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման»,- հայտարարել է  ասել է Շեւցովը։

Ըստ  Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի՝ Հայաստանի ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակից, ակնկալվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ։

Send