Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թիվ 16 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից

Blog Image

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տեղեկացնում եմ, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ»։

 

Send