ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (09 -14.01.2026թ.)
Երևան քաղաքում՝
Հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հունվարի 9-ին կեսօրից հետո, 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 9-ի ցերեկը, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 9-ի ցերեկը, 10-ին լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 10.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 22.4°C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -4.4°C

Русский