Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին

Blog Image

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ՌԴ զինված ուժերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) ազատագրել են Շևչենկո բնակավայրը։

Գերատեսչությունը հայտնել է նաև, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկ կենտրոններին, հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրամասերին և դրանց պահեստավորման վայրերին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ խոցվել են նաև վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։

Նախարարության հաղորդմամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները բոլոր ուղղություններով կազմել են շուրջ 1345 զինծառայող։

Send