Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ավերիչ հրդեհներ Իսպանիայում․ կրակը տարածվել է 45 հազար հեկտար տարածքում

Blog Image

Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 121 հազար մարդ։ Կրակը տարածվել է մի քանի նահանգներում՝ ընդգրկելով շուրջ 45 հազար հեկտար տարածք։

Ամենից շատ տուժել են Մադրիդի, Ավիլայի, Կաստելյոնի և Տոլեդոյի բնակիչները։ Այդ շրջաններում հրդեհները շարունակում են տարածվել, իսկ բնակիչներին կամ տարհանում են, կամ կոչ անում մնալ անվտանգ ապաստարաններում։

Փրկարարները շարունակում են պայքարել կրակի դեմ, սակայն առայժմ չի հաջողվում տեղայնացնել հրդեհների հիմնական օջախները։

Send