Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Հայաստանից ցորենի արտահանումը վեց ամսով արգելվեց

Blog Image

Վեց ամսով արգելք է սահմանվել Հայաստանից ցորենի արտահանման նկատմամբ դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։Որոշման հիմնավորման համաձայն՝ ցորենի ներքին արտադրությունը ներկայումս չի բավարարում Հայաստանի շուկայի պահանջարկը, որը հիմնականում ապահովվում է ներմուծման հաշվին։ Այդ պայմաններում իշխանությունները նպատակահարմար են համարել սահմանափակել արտահանումը՝ ներքին շուկայի պահանջարկի ապահովման նպատակով։

Միաժամանակ, որոշմամբ նախատեսված արգելքը չի տարածվելու Հայաստան ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա։ Այսինքն՝ վերաարտահանման նպատակով Հայաստան ներմուծված ցորենը կկարողանա շարունակել արտահանվել գործող կարգով։

Send