Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Հունիսի 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ

Blog Image

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի թիվ 13/1, 14, 15ա, 17 հասցեների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Գեղարդ, Գողթ, Գառնի, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ բնակավայրերի, Ձորաղբյուր բնակավայրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա․ Մանուկյան 1-ին նրբանցքի թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլար թաղամասի, Կոտայքի, Երիտասարդական փողոցների, 1-ին միկրոշրջանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Send