Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Էմմանուել Բոննը փետրվարի 3-ին Մոսկվայում է եղել՝ ռուս պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրների։
Բոննը Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Այցի նպատակն է եղել «երկխոսություն հաստատել հիմնական հարցերի, առաջին հերթին՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ»։
Ըստ աղբյուրների՝ Ֆրանսիայի դաշնակիցները նախապես տեղեկացված են եղել բանակցությունների մասին, սակայն հանդիպման մանրամասները մնում են գաղտնի։

Русский