Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Աբու Դաբիում սկսվել է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ օրը

Blog Image

Արաբական Միացյալ Էմիրություննեի մայրաքաղաք Աբու Դաբիում սկսվել է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ օրը, իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

«Մենք աշխատում ենք նույն ձևաչափերով, ինչ երեկ՝ եռակողմ խորհրդակցություններ, խմբային աշխատանք և հետագա դիրքորոշումների համաժամեցում։ Արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ», - գրել է նա։

Նշենք, որ երեկ ԱՄԷ մայրաքաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև բանակցությունների երկրորդ փուլի առաջին օրը։

 

Send