Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք՝ Երևանում․ «Յանդեք» տաքսու վարորդը փորձել է օտարերկացի 32-ամյա կնոջ նկատմամբ սեքսուшլ բնույթի բռնի գործողություններ կատարել

Blog Image

Փետրվարի 25-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել,  որ օտարերկրացի աղջկան «Յանդեքս»-ի վարորդը փորձել է բռնաբարել և աղջիկը հիմա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ գտնվող կանգառում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը, մեկնել է նշված վայր որտեղ Ինդոնեզիայի Հանրապետության 32-ամյաքաղաքացին  հայտնել է, որ ժամը 17։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցից նստել է իր կողմից պատվիրված «Յանդեք» տաքսի ծառայության «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա և ուղևորվել Երևան քաղաքի Վահագնի թաղամաս, սակայն հասնելով Երևան տաքսու վարորդը փորձել է նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել՝ մասնավորապես ձեռքերով շոյել մարմնի տարբեր մասերը, սակայն հասնելով Սեբաստիա-Շրջանային փողոցների խաչմերուկ, ինքը իջել է ավտոմեքենայից։

Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
 

Send