Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շղթայական ավտովթար․ կան վիրավորներ

Blog Image

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 40-ամյա Արա Մ․-ի վարած «Tesla» մակնիշի և 30-ամյա Էդգար Կ․-ի վարած «ֿBMW» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է վթարված ավտոմեքենաներին, ապա Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ու․-ի կողմից կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային և հայտնվել ճամփեզրի ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Մ․-ն և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Շիրակ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։


Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Send