Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Քեշմ կղզում երկու բնակելի շենքերի վրա հարձակմանն ի պատասխան, իր ավիատիեզերական ուժերը մի քանի բալիստիկ հրթիռային հարվածներ են հասցրել Հորդանանում Ալ-Ազրաք ավիաբազային։
ԻՀՊԿ-ն նշել է, որ հարձակման թիրախը ամերիկյան F-35 կործանիչների տեղակայման վայրն ու սպասարկման կայանն են եղել։ Երեք ինքնաթիռ ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ ևս երեքը՝ լուրջ վնասվել։ Հարվածի հետևանքով զոհվել են մի քանի ամերիկացի սպաներ, տեխնիկներ և օժանդակ անձնակազմ։

Русский