Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման և քիմիական գործարանների

Blog Image

Հունիսի 12-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են երեք ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա: Նիժնեկամսկում (Թաթարստան) հարված է հասցվել երկրի խոշորագույն նավթաքիմիական գործարաններից մեկին՝ «Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ին: «Սիբուր Հոլդինգ» ընկերությանը պատկանող գործարանը արտադրում է սինթետիկ կաուչուկներ, պլաստմասսա, մոնոմերներ և պոլիեսթերներ:

Մեկ այլ հարված է հասցվել Նիժնեկամսկի «Տանեկո» նավթավերամշակման գործարանին: Այն «Տատնեֆտ»-ին է պատկանում և տարեկան 16,2 միլիոն տոննա կարողություն ունի: Անօդաչու թռչող սարքը հարվածել է 12 հարկանի շենքի, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ:

Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաեւը հայտարարել է, որ հունիսի 12-ին նշվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ քաղաքում նախատեսված բոլոր տոնական միջոցառումները չեղարկվել են: 

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի Տոլյատիկաուչուկի քիմիական գործարանին: «Տատնեֆտ»-ին պատկանող գործարանը արտադրում է սինթետիկ կաուչուկներ, մոնոմերներ, պոլիմերներ և բենզինի հավելանյութեր: Քաղաքապետ Իլյա Սուխիխը հաստատել է, որ վնաս է հասցվել: Մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչեւը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարվածից ոչ ոք չի տուժել:

Send