Դեն Ջարվիսը նշանակվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նոր նախարար։ Նա փոխարինում է հրաժարական տված Ջոն Հիլիին։
«Թագավորը [Չարլզ III] հաստատել է հետևյալ նշանակումը. Դեն Ջարվիսը, MBE MP, նշանակվել է պաշտպանության նախարար», - ասվում է վարչապետ Քեյր Սթարմերի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։
2018 թվականին Ջարվիսն ընտրվել է Հարավային Յորքշիրի առաջին քաղաքապետ։ Քաղաքապետարանի պաշտոնը թողնելուց հետո 2023 թվականի սեպտեմբերին նա նշանակվել է անվտանգության ստվերային նախարար։
2024 թվականի հուլիսի 6-ից մինչև 2026 թվականի հունիսի 11-ը եղել է Ներքին գործերի նախարարության պետական նախարար, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2026 թվականի հունիսի 11-ը՝ կառավարության գրասենյակի պետական նախարար։
Ավելի վաղ Սթարմերին ուղղված իր հրաժարականի մասին հայտարարող նամակում Հիլին նշել էր, որ երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում Լեյբորիստական կառավարությանը «հաջողվել է Լոնդոնը դարձնել Ուկրաինայի շահերից բխող միջազգային ասպարեզում առաջատար խաղացող», ինչպես նաև «Մեծ Բրիտանիան հաստատել որպես Եվրոպայի առաջատար ներկայացուցիչ ՆԱՏՕ-ում» և պաշտպանության ոլորտում ներդրումները մեծացրել մինչև ՀՆԱ-ի 2.5%-ը։ Այնուամենայնիվ, պաշտպանության նոր դարաշրջանը պահանջել է հետագա ներդրումներ։

Русский