Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Երկու խոշորագույն միջուկային տերությունների միջև միջուկային զենքի կրճատման մասին պայմանագիրը չի լինի ուժի մեջ

Blog Image

ԱՄՆ-Ռուսաստան միջուկային զենքի վերահսկման վերջին խոշոր պայմանագրի ժամկետը լրանում է հինգշաբթի օրը։

Այդ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, 1970-ական թվականներից ի վեր առաջին անգամ աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերությունների միջև միջուկային զենքի կրճատման մասին պայմանագիր չի լինի ուժի մեջ, գրել է «Financial Times»-ը։ 

Այս պայմանագիրը՝

▪️Սահմանափակել է միջուկային մարտագլխիկների քանակը (ոչ ավելի, քան 1550);

▪️Սահմանափակում է դրել առաքման միջոցների համար (ոչ ավելի, քան 700);

▪️Ապահովել է թափանցիկություն՝ հասկանալ, թե ով ինչ ունի, որտեղ և ինչ։

FT-ն, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային, նշում է, որ Թրամփի վարչակազմը շահագրգռված է միջուկային զենքի սահմանափակումները պահպանելով և Չինաստանին զենքի վերահսկման շուրջ բանակցություններում ներգրավելով։

 

Send