Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդիպեն

Blog Image

Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև բանակցություններ հնարավոր են առաջիկա օրերին. իրանական Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության  աղբյուրը։

Հաղորդվում է, որ բանակցություններին իրանական կողմից կմասնակցի երկու պաշտոնյա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ժամանակը և վայրը դեռևս որոշված չեն։ Երկխոսությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի միջև։

Տեղեկություններ են տարածվել ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջիկա օրերին Թուրքիայում բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։

Send