Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վենեսուելան Թրամփի նավթային շրջափակումը անվանում է միջազգային իրավունքի խախտում

Blog Image

Վենեսուելայի իշխանությունները հերքել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը բնական պաշարների գողության մասին՝ այն անվանելով միջազգային իրավունքի, առևտրի և նավագնացության ազատության խախտում։

Այս մասին հայտարարություն է տարածել Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։

«Միջազգային իրավունքի, որը պաշտպանում է մեզ, մեր Սահմանադրությանը և Հանրապետության օրենքների համապատասպան՝ Վենեսուելան վերահաստատում է իր ինքնիշխանությունը իր բոլոր բնական պաշարների նկատմամբ, նաև Կարիբյան ծովում և օվկիանոսներում նավարկության և առևտրի ազատության իրավունքը», - ասվում է Վենեսուելայի կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ռոդրիգեսի տելեգրամյան ալիքում։

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր «լիակատար և ամբողջական շրջափակում» բոլոր պատժամիջոցների տակ ներքո նավթատարների համար, որոնք մտնում և դուրս են գալիս Վենեսուելայից։

Թրամփը նաև երկրի ներկայիս կառավարությունը հայտարարել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։

Send